Փաշինյանի հորդորին առաջին արձագանքը. ԱՄՆ քաղաքացի 26-ամյա Արթուրը վերադարձել է ծառայելու - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի հորդորին առաջին արձագանքը. ԱՄՆ քաղաքացի 26-ամյա Արթուրը վերադարձել է ծառայելու

2018-05-30 18:33 , Общество, 43672

Փաշինյանի հորդորին առաջին արձագանքը. ԱՄՆ քաղաքացի 26-ամյա Արթուրը վերադարձել է ծառայելու

Նախօրեին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները ոստիկանություն բերման են ենթարկել ԱՄՆ քաղաքացի, 26-ամյա Արթուր Գրիգին։

Նախնական քննությամբ պարզվել է, որ նա ՀՀ քաղաքացի Արթուր Գրիգորյանն է, որը 2009 թվականի նոյեմբերից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու համար։

«Պարզվել է նաև, որ 2015 թվականից նա պարբերաբար այցելել է Հայաստանի Հանրապետություն։ Հերթական այցը այս տարվա ապրիլի 17-ին էր եղել»,-հայտնում են ոստիկանությոնից՝ նշելով, որ Գրիգը իրավապահներին հայտնել է, որ Հայաստան է վերադարձել պարտադիր ժամկետային ծառայության մեկնելու և հայրենիքում մշտական բնակություն հաստատելու համար։

Հիշեցնենք՝ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտերկրում գտնվող զորակոչային տարիքի ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորեց առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալ Հայաստան և իր 18-ամյա որդու՝ Աշոտ Փաշինյանը հետ, ով ինքնակամ դիմում է գրել և ծառայությունն անցկացնելու է Արցախում, մեկնել բանակ։ Վարչապետը միաժամանակ խոստացավ, որ նրանց հանդեպ մեղմ վերաբերմունք կլինի իրավապահների կողմից։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть