ՀՅԴ-ն քննարկել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և հայտարարում է, որ միակամ է - RadioVan.fm

Онлайн

ՀՅԴ-ն քննարկել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և հայտարարում է, որ միակամ է

2018-05-30 16:24 , Политика, 1682

ՀՅԴ-ն քննարկել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և հայտարարում է, որ միակամ է

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Բյուրոյի հրավերով նախօրեին՝ մայիսի 29-ին, Երևանում գումարվել է ՀՅԴ Հայաստանի և Սփյուռքի կազմակերպությունների ղեկավար մարմինների խորհրդակցական ժողովը, որում զորակցություն է հայտնել ժողովրդական շարժման հաղթանակի գործում կուսակցության մարմինների կողմից որդեգրած քաղաքական ուղեգծին։

«Ժողովը նոր իրողությունների համատեքստում հանգամանալի քննարկման առարկա դարձրեց , կուսակցության վերջին երկամսյա գործունեությունը, ինչպես նաև անդրադարձ կատարեց հնարավոր քաղաքական զարգացումներին և առաջիկա անելիքներին։

Ժողովը վերահաստատեց հայաստանակենտրոն գործունեությանը նոր թափ հաղորդելու կուսակցության հանձնառությունը և իր ամբողջական զորակցությունը հայտնեց ժողովրդական շարժման հաղթանակի գործում կուսակցության մարմինների կողմից որդեգրած քաղաքական ուղեգծին։

Ժողովն արձանագրեց, որ Հայոց պետականության հզորացումն ու ամրապնդումը մնում է համահայկական հիմնական օրակարգ ևգերխնդիր՝ թե՛ հայրենաբնակ ժողովրդի եւ թե՛ սփյուռքահայության համար:

Ժողովն արժևորեց համաժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած վերազարթոնքը՝ համոզումով, որ Հայոց պետականության վերականգնման 100-ամյակին ընդառաջ այն իրապես կիմաստավորվի և կունենանք նոր սկիզբ, արդար և հզոր Հայաստան»,-նշված է ՀՅԴ տարածած հայտարարությունում:

Лента

Рекомендуем посмотреть