Քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հնարավորությունը - RadioVan.fm

Онлайн

Քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հնարավորությունը

2018-05-30 16:14 , Общество, 1357

Քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հնարավորությունը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախնական քննարկումներ են սկսել՝ էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր սահմաններում նվազեցնելու նպատակով: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է էներգետիկայի նախարար Արթուր Գրիգորյանը:

«Այս պահին քննարկումները շարունակվում են, դրանք սկսվել են երեկ երեկոյան ժամը 7-ին: Ինձ թվում է՝ մեկ-երկու օրում դրանք կավարտենք, և ես անպայման կտեղեկացնեմ»,-ասել է նախարարը՝ շեշտելով, որ, եթե քննարկումների արդյունքում սակագնի իջեցում հնարավոր չլինի, իրենք հստակ կբացատրենք՝ ինչու, քանի որ պաշտոնյայի համոզմամբ՝ շատ ժամանակ հանրությունը տեղեկացված չլինելու պատճառով քննադատում է, որ կա հնարավորություն սակագնի նվազեցման, բայց չի արվում:

Արթուր Գրիգորյանը միաժամանակ չի բացառել, որ քննարկումների արդյունքում գուցե էլեկտրաէներգիայի սակագնի նվազում տեղի չունենա, բայց և վստահեցրել է, որ բարձրացում չի լինի։

Лента

Рекомендуем посмотреть