«Պատրաստ եմ տարիների ընթացքում կուտակած գիտելիքներով և փորձով ծառայել ՀՀ-ին». Աշոտյանը Փաշինյանի պատվիրակության կազմում է - RadioVan.fm

Онлайн

«Պատրաստ եմ տարիների ընթացքում կուտակած գիտելիքներով և փորձով ծառայել ՀՀ-ին». Աշոտյանը Փաշինյանի պատվիրակության կազմում է

2018-05-30 15:59 , Политика, 2704

«Պատրաստ եմ տարիների ընթացքում կուտակած գիտելիքներով և փորձով ծառայել ՀՀ-ին». Աշոտյանը Փաշինյանի պատվիրակության կազմում է

Վարչապետի պատվիրակության կազմում երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է մեկնել նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Պատգամավորն անդրադառնալով այս փաստին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատրաստ է տարիների ընթացքում կուտակած գիտելիքներով և փորձով ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ժողովրդին, մեր միասնական ազգային և պետական շահերին։

«Արտերկրում խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համատեղ աշխատանքը երբեք չի կաշկանդելու ինձ ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իմ քաղաքական տեսակետները հայտնելուց»,-ընդգծել է հանրապետական գործիչը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть