ՀՀԿ-ի խնդիրները սկսվեցին այն պահից, երբ մենք հաճախ սկսեցինք ապավինել «Լավ ենք արել, այդպես ենք արել» սկզբունքին. Արմեն Աշոտյան - RadioVan.fm

Онлайн

ՀՀԿ-ի խնդիրները սկսվեցին այն պահից, երբ մենք հաճախ սկսեցինք ապավինել «Լավ ենք արել, այդպես ենք արել» սկզբունքին. Արմեն Աշոտյան

2018-05-29 18:10 , Политика, 2656

ՀՀԿ-ի խնդիրները սկսվեցին այն պահից, երբ մենք հաճախ սկսեցինք ապավինել «Լավ ենք արել, այդպես ենք արել» սկզբունքին. Արմեն Աշոտյան

«ՀՀԿ-ի խնդիրները սկսվեցին այն պահից, երբ մենք հաճախ սկսեցինք ապավինել «Լավ ենք արել, այդպես ենք արել» սկզբունքին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ով այն համոզմանն է, որ «Կա՛մ իրականությունը պետք է ասել, կա՛մ առնվազն ափսոսանք հայտնել և ընդունել թերությունը։

«Վաստակած ժողովրդական վստահությունը վատնելով մանրախնդիր կամ մեծամիտ արարքներով՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հաստատ ավելի ուժեղ, արդար և երջանիկ չի դառնա»,-միաժամանակ ընդգծել է հանրապետական պատգամավորը, ով ավելի վաղ անդրադառնալով նախօրեին Սարդարապատում կայացած տոնակատարություններին «ԱԺ-ի պատշաճ մասնակցության հարցի տապալմանը»՝ նշել էր, որ «դրևորված միտումնավոր մոտեցումը հակասում է թե օրվա խորհրդին, թե միասնականության, թե "սիրո և համերաշխության" կոչերին»։

Հիշեցնենք՝ խորհրդարանի 58 պատգամավոր ունեցող «Հանրապետական» խմբակցությունից երեկ Սարդարապատում Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին հրավիրվել են ընդամենը 3-ը: Արա Բաբլոյանն էլ հրաժարվել էր ներկայանալ, պնդելով, որ արարողակարգ է խախտվել, քանի որ ինքը հրավիրվել է ոչ որպես խորհրդարանի նախագահ, այլ՝ որպես «Հանրապետական» խմբակցության ներկայացուցիչ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть