ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ հայտարարություն է տարածել:
«Սիրելի հայրենակիցներ,
հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր»,-գրել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում:
Ժամեր առաջ էլ, հիշեցնենք, մեկ այլ հանրապետական պատգամավոր` Արթուր Գևորգյանը, հայտարարեց նշյալ խմբակցությունից և կուսակցությունից դուրս գալու մասին՝ ընդգծելով, որ մնալով անկախ պատգամավոր այդ քայլն անում է կառավարությանը «գործելու ավելի խաղաղ պայմաններ» տալու նպատակով:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը