Պատգամավոր Արթուր Գևորգյանը լքում է հանրապետականների շարքերը՝ կառավարությանը «գործելու ավելի խաղաղ պայմաններ» տալու նպատակով - RadioVan.fm

Онлайн

Պատգամավոր Արթուր Գևորգյանը լքում է հանրապետականների շարքերը՝ կառավարությանը «գործելու ավելի խաղաղ պայմաններ» տալու նպատակով

2018-05-29 17:30 , Политика, 1628

Պատգամավոր Արթուր Գևորգյանը լքում է հանրապետականների շարքերը՝ կառավարությանը «գործելու ավելի խաղաղ պայմաններ» տալու նպատակով

ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը հայտարարել է, որ իր դիմումի համաձայն դուրս է գալիս ԱԺ «Հանրապետական» խմբակցությունից և ՀՀԿ–ից:

«Այսօր չեմ տեսնում առողջացմանն ուղղված ոչ մի էական գործողություն: Չեմ ուզում տեսնել պայքար մեծամասնություն կազմող քաղաքական ուժի եւ ժողովրդական շարժման միջև: Այն անտեղի է. ծայրաստիճան վտանգավոր»,-նշել է Գևորգյանը, ով այդուհանդերձ վայրի չի դնելու պատգամավորական մանդատը:

«Իմ այս քայլը հետապնդում է մի քանի հիմնական նպատակ.

•Նպաստել խորհրդարանում լարվածության նվազմանը

• Ստեղծված քաղաքական ճգնաժամի լուծումը պետք չէ թողնել միայն արտահերթ ընտրություններին: Առավել ևս, երբ դեռ հայտնի չէ, թե երբ է հնարավոր այն իրականացնել, և հայտնի չէ՝ ինչ պրոցեսներ կնախորդեն և ինչ զարգացումներ կունենանք վերջնարդյունքում:

• Այսօր ճիշտ եմ համարում աշխատանքի էֆեկտիվությունը բարձրացնելու նպատակով կառավարությանը տալ գործելու ավելի խաղաղ եւ կանխատեսելի պայմաններ: Նման քայլով հնարավորություն կտանք նորաստեղծ, այո, նաև անփորձ կառավարությանը կենտրոնանալ իր անելիքների շուրջ: Սա բխում է մեր ազգային շահից, և երկրորդ՝ նման քայլով նրանց հնարավորություն չենք տա արդարանալ անբավարար արդյունքների դեպքում:

• Պետք է տալ հնարավորություն և պահանջել, այլ ոչ թե խանգարել, հետո մեղադրել...

Մի բան հստակ է՝ ցանկացած պարագայում ընկնում ենք տեմպից, կորցնում ենք ժամանակ, այն, ինչ ամենաթանկն է: Ուստի այսուհետ կքվեարկեմ թիմային որոշումներից և պայմանավորվածություններից անկախ: Պատրաստ եմ կողմ քվեարկել ցանկացած ուժի ներկայացրած այն ծրագրին, որը կծառայի Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին:

Եվ քանի որ պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային կարգով, այս քայլը կատարելիս թիկունքումս զգում եմ բազմահազարանոց ընտրողների աջակցությունը»,-գրել է պատգամավորը ֆեսսբուքի իր էջում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть