Նիկոլ Փաշինյանը ցավալի թյուրիմացություն է որակել ԱԺ նախագահի բացակայությունը Սարդարապատի միջոցառումներին - RadioVan.fm

Онлайн

Նիկոլ Փաշինյանը ցավալի թյուրիմացություն է որակել ԱԺ նախագահի բացակայությունը Սարդարապատի միջոցառումներին

2018-05-29 17:28 , Политика, 2536

Նիկոլ Փաշինյանը ցավալի թյուրիմացություն է որակել  ԱԺ նախագահի բացակայությունը Սարդարապատի միջոցառումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի բացակայությանը՝ երեկ Սարդարապատի հուշահամալիրում Առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումներին:

Փաշինյանն ասել է, որ Պարոն Բաբլոյանը հրավիրված է եղել և ընդգծել, թե, կարծում է, որ այս անցումային շրջանի հետ կապված որոշակի ցավալի թյուրիմացություն է եղել:

«Հույս ունեմ, որ բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում ավանդույթ կա, որ բոլոր հարցերը վարչապետի մակարդակով պետք է քննարկել և լուծել՝ ընդհուպ փողկապի գույնը, թե դեմքի ինչ արտահայտություն ունենալ, ու, քանի որ, հիմա գործող վարչապետը հարկ չի համարում բոլոր մանրամասների մեջ մտնել՝ թե ով ինչ ասի, ինչ խոսի, ով ինչ դեմքի արտահայտություն ընդունի՝ այդպիսի թյուրիմացություններ կլինեն,-պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով՝ «համակարգը թերևս այն իներցիայով է գործում, որ իշխանությունը խնդիր ունի ընդդիմության համար տհաճություններ ստեղծելու։ Իհարկե, այդ տրամաբանությունը չպիտի գործի»:

Հիշեցնենք՝ Արա Բաբլոյանը հրաժարվել էր ներկա գտնվել Սարդարապատում տեղի ունեցած միջոցառումներին այն հիմնավորմամբ, որ իրեն հրավիրել են մասնակցել ոչ թե որպես ԱԺ նախագահ, որը պետք է արարողակարգային հարթակում տեղ զբաղեցներ նախագահի և վարչապետի կողքին, այլ՝ որպես խորհրդարանական ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ, որը պետք է համալրեր պատգամավորների շարքը, ինչը որակվեց որպես օրենսդիր իշխանության նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք: Մինչդեռ, նշենք, վարչապետիաշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նախօրեին ֆեյսբուքյան իր էջում արած գրառմամբ վստահեցրել է, որ «Արա Բաբլոյանը հրավիրված է եղել որպես ԱԺ նախագահ և որպես ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ: Եւ այո, Պարոն Բաբլոյանի համար նստատեղ նախատեսված է եղել թե՛ Սարդարապատի օթյակում, և թե՛ քիչ անց տեղի ունենալիք համերգի պարտերում»:

Ի պատասխան պարզաբանվեց, որ Բաբլոյանը հրաժարվել է ներկա լինել միջոցառմանը, գիտակցելով, որ արարողակարգային ավագության կոպիտ խախտմամբ՝ իր մասնակցությունը կնսեմացնի ՀՀ Ազգային ժողովի դերը,

Կարծիքները մեկտեղեց Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть