«Էս Մայիսի 28-ը, որ տոնում եք, բա ո՞ւր են Ազգային ժողովի խորհրդի անդամները». հանրապետականները վրդովված են - RadioVan.fm

Онлайн

«Էս Մայիսի 28-ը, որ տոնում եք, բա ո՞ւր են Ազգային ժողովի խորհրդի անդամները». հանրապետականները վրդովված են

2018-05-28 19:04 , Политика, 2551

«Էս Մայիսի 28-ը, որ տոնում եք, բա ո՞ւր են Ազգային ժողովի խորհրդի անդամները». հանրապետականները վրդովված են

Հանրապետականները վրդովված են՝ խորհրդարանի 58 պատգամավոր ունեցող «Հանրապետական» խմբակցությունից այսօր Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին Սարդարապատ են հրավիրվել ընդամենը 3-ը: «Նիկոլ Փաշինյանը կարող էր ինձ իր տղայի բանակի քեֆին չհրավիրել, Կարող է իր ընտանեկան միջոցառմանը չհրավիրել, բայց կա պրոտոկոլ, որը՝ ուզում է վարչապետը Փաշինյանը լինի, Սարգսյանը լինի, պարտավոր են բոլորը հարգել»,-այդ մասին «Tert.am» ինտերնետային պարբերականին տված հարցազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:Արա Բաբլոյանն էլ հրավիրվել է ոչ թե որպես ԱԺ նախագահ, այլ ՀՀԿ անդամ, ինչը Շարմազանովի որակմամբ՝ արարողակարգի և էթիկայի խախտում է:

«Հարց եմ տալիս՝ Ազգային ժողովի խորհրդի անդամները, ԱԺ փոխնախագահները, հանձնաժողովի նախագահները խորhդարանական երկրում «Ճ կլասի պաշտոնյանե՞ր են»,- ասել է խորհրդարանի փոխխոսնակը՝ հավելելով՝ «Բա պարոն Փաշինյա՛ն և սիրելի՛ կառավարություն, էս Մայիսի 28-ը, որ տոնում եք, բա ո՞ւր են Ազգային ժողովի խորհրդի անդամները»:

Նշենք, որ Արա Բաբլոյանն էլ իր հերթին՝ փաստը համարել էիշխանության առանձին ճյուղի, օրենսդրի նկատմամբ ոչ համարժեք վերաբերմունքի դրսևորում:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть