Նիկոլ Փաշինյանը սահմանել է հայի հաղթանակելու բանաձևը - RadioVan.fm

Онлайн

Նիկոլ Փաշինյանը սահմանել է հայի հաղթանակելու բանաձևը

2018-05-28 15:32 , Общество, 2280

Նիկոլ Փաշինյանը սահմանել է հայի հաղթանակելու բանաձևը

«Մայիսի 28-ը ճակատագրական շրջադարձ էր Հայաստանի կյանքում: Իհարկե, դա կարգավիճակի փոփոխություն էր միայն, բայց այդ կարգավիճակը հայ ժողովուրդը ոչ թե նվեր ստացավ ինչ-որ մեկից, այլ նվաճեց իր քրտինքով ու արյունով,-Հայաստանի անկախություն հոբելյանական օրվա առթիվ ելույթ ունենալով Սարդարապատի հուշահամալիրում՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով,-այդ ինչպե՞սկարողացավ ցեղասպանության ենթարկված, սրի քաշված, թալանված ու ոչնչացման եզրին կանգնած հայ ժողովուրդը հաղթել թուրքական բանակին: Արդյոք դրա համար կայի՞ն սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական նախադրյալներ: Ոչ, և երիցս՝ ոչ»,-ասել է վարչապետը՝ միաժամանակ ներկայացնելով, թե որն էր հայ ժողովրդի հաղթանակելու բանաձևը:

«Հայ ժողովուրդը հույսը դրեց իր և ոչ թե ուրիշների վրա, հայ ժողովուրդը հավատաց ինքն իրեն, վստահեց իր ուժերին ու ապագային: Հայ ժողովուրդը պետք է հաղթեր, քանի որ իր երակներում հոսում է Սարդարապատի, Բաշ-Ապարանի հերոսների արյունը՝ Արամ Մանուկյանի արյունը, Թովմաս Նազարբեկյանի արյունը, Մովսես Սիլիկյանի արյունը, Դանիել Բեկ-Փիրումյանի արյունը: Հայ ժողովուրդը հաղթեց, և դրանից հետո հայ ժողովուրդը հաղթել է բոլոր այն դեպքերում, երբ որոշել է, որ պետք է հաղթի, երբ հավատացել է ինքն իրեն, իր մտքին, իր բազկին, իր անցյալին ու ապագային: Սա է մեր ժողովրդի հաղթանակի բանաձևը, մենք հաղթելու ենք բոլոր այն դեպքերում, երբ որոշենք հաղթել, և մեր հույսը դնենք մեր, ոչ թե ուրիշներիվրա, երբ չընկրկնեք որևէ դժվարության առաջ, երբ սիրենք, անսահման սիրենք հայրենիքն ու միմյանց, չփորձենք մեր ներանձնական շահերը կապել սեփական ժողովրդի ու պետության վզին, երբ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ տեր է սեփական երկրում, ոչ թե հպատակ»»,-շեշտել է գործադիրի ղեկավարը:

Նշենք, որ այսօր Սարդարապատի հուշահամալիրում կայացել է «Հաղթանակի դար» վերտառությամբ զինվորական շքերթը՝ նվիրված Առաջին Հանրապետության 100-ամյակին։ Այն պատվել է ՀՀ վարչապետը՝ հանդես գալով նաև ելույթով:

Лента

Рекомендуем посмотреть