«Եկեք միասին սկսենք կերտել վաղվա Հայաստանը՝ գնահատելով ու շենացնելով այն Հայաստանը, որն ունենք այսօր». նախագահը շնորհավորել է - RadioVan.fm

Онлайн

«Եկեք միասին սկսենք կերտել վաղվա Հայաստանը՝ գնահատելով ու շենացնելով այն Հայաստանը, որն ունենք այսօր». նախագահը շնորհավորել է

2018-05-28 15:29 , Общество, 1304

«Եկեք միասին սկսենք կերտել վաղվա Հայաստանը՝ գնահատելով ու շենացնելով այն Հայաստանը, որն ունենք այսօր». նախագահը շնորհավորել է

«Այսօր մենք պարտավոր ենք առանձնահատուկ խորությամբ գիտակցել հայոց պետականության նշանակությունը։ Հայաստանում տեղի ունեցած վերջին փոփոխությունների արդյունքում մենք ունենք կտրուկ մեկնարկի հնարավորություն, որի համար կան բավարար մարդկային և ինստիտուցիոնալ ռեսուրսներ: Պետք է մեկտեղենք այդ ռեսուրսները, պետք է գործենք ավելի օպերատիվ ու ճկուն, որովհետև բեկումնային ժամանակները թռիչքի հնարավորություն են ստեղծում»-Հանրապետության 100-ամյա հոբելյանի առթիվ իր շնորհավորական ուղերձում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը միաժամանակ կոչ անելով գնահատելով ու շենացնելով այն Հայաստանը, որն ունենք այսօր՝ միասին կերտել վաղվա Հայաստանը:

«100 տարի առաջ ցեղասպանություն տեսած, կյանքի ու մահվան եզրին կանգնած մեր ժողովուրդը գերագույն ճիգով վերականգնեց Հայոց անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը: Թեև այն կարճ էր, և նրան բաժին էին ընկել բազմաթիվ խնդիրներ, այնուամենայնիվ առաջին հանրապետության հիմքի վրա հետագա տասնամյակներում զարգացան երկրի տնտեսությունը, կրթությունը, գիտությունն ու մշակույթը, ձևավորվեց կիրթ և բանիմաց հասարակություն, որն էլ 1991թ. հանգեցրեց նոր անկախության և նոր հաղթանակների:

...Ի սրտե շնորհավորում եմ մեր Հանրապետության տոնի և Հայաստանի առաջին հանրապետության ու մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանների առթիվ:

Մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում և լավատեսություն:

Կեցցե՛ն Հայաստանի և Արցախի հանրապետություները:

Կեցցե՛ Սփյուռքը:

Կեցցե՛ Հայաստանի քաղաքացին»,-ասված է նախագահի շնորհավորական ուղերձում:

Նշենք նաև, որ տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը,

Лента

Рекомендуем посмотреть