Բաքուն արձագանքում է Փաշինյանի՝ «բանակից ազատված» զորակոչիկներին ուղղված կոչին - RadioVan.fm

Онлайн

Բաքուն արձագանքում է Փաշինյանի՝ «բանակից ազատված» զորակոչիկներին ուղղված կոչին

2018-05-28 15:23 , Общество, 2587

Բաքուն արձագանքում է Փաշինյանի՝ «բանակից ազատված» զորակոչիկներին ուղղված կոչին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վերջին տեսաուղերձին, որում Հայաստանի վարչապետը արտերկրում գտնվող և ծառայության չմեկնած Հայաստանի քաղաքացիներին կոչ է անում առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալ Հայաստան և իր 18-ամյա որդու՝ Աշոտ Փաշինյանը հետ, ով ինքնակամ դիմում է գրել և ծառայությունն անցկացնելու է Արցախում, մեկնել բանակ։

«Հայաստանի քաղաքացիների ժամկետային զինվորական ծառայությունը Ադրբեջանի գրավյալ տարածքներում միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների և նույնիսկ Հայաստանի օրենքների կոպիտ խախտում է»,-մեկնաբանելով Փաշինյանի տեսուղերձը նախօրեին բաքվում հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ «այս քայլով Հայաստանի ղեկավարությունը հերթական անգամ վկայեց, որ Երևանն է կրում ադրբեջանական տարածքների զավթման միջազգային իրավական պատասխանատվությունը»:

Նշենք, շաբաթ օրը՝ մայիսի 26-ին, երեկոյան իր որդու հետ հանդես գալով զինծառայության վերաբերյալ տեսաուղերձով՝ վարչապետ Փաշինյանը նշեց, որ սպասում է բոլորին, «սա ուրիշ Հայաստան է, որտեղից չեն փախչում, բանակից չեն փախչում, չեն հեռանում, չեն արտագաղթում, այլ միայն վերադառնում են՝ կրելու իրենց բաժին պատասխանատվությունը հայրենիքի ապագայի համար»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть