«Վարդաշեն»-ում կայացել է դատապարտյալի նկարների ցուցահանդեսը - RadioVan.fm

Онлайн

«Վարդաշեն»-ում կայացել է դատապարտյալի նկարների ցուցահանդեսը

2018-05-25 17:17 , Общество, 2220

«Վարդաշեն»-ում կայացել է դատապարտյալի նկարների ցուցահանդեսը

Այսօր` մայիսի 25-ին, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կայացել է դատապարտյալ Աշոտ Օհանյանի ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը: Այն նվիրված է Առաջին Հանրապետության 100-ամյակին և մայիսյան եռատոնին:


«Երեք ամիսների ընթացքում ստեղծված բարելիեֆ ոճի աշխատանքներս հիշողությունների, ապրումների, կյանքի փորձի և վերաարժևորման, ինչպես նաև կարոտի արդյունք են»,-քրեկատարողական ծառայության պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ իր խոսքում նշել է Արցախյան ազատամարտի մասնակից Աշոտ Օհանյանը՝ աջակցության համար շնորհակալությունը հայտնելով հիմնարկի վարչակազմին:


Միաժամանակ տեղեկացվում է, որ Եռատոնին նվիրված միջոցառում է տեղի ունեցել նաև «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում: Մայիսի 14-ից 22-ը անցկացվել է շախմատի ներհիմնարկային առաջնություն, որին մասնակցել է 9 դատապարտյալ:












Лента

Рекомендуем посмотреть