Գեներալ-մայոր Արտակ Դավթյանը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ - RadioVan.fm

Онлайн

Գեներալ-մայոր Արտակ Դավթյանը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ

2018-05-24 22:11 , Общество, 1650

Գեներալ-մայոր Արտակ Դավթյանը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ

ՀՀ նախագահի հրամանագրով և ՀՀ վարչապետի առաջարկությամբ 5 տարով ՀՀ զինված ուժերի շտաբի պետ է նշանակվել գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։

Արտակ Մաթևոսի Դավթյանը ծնվել է 1970 թվականին Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում։

Կրթություն

  • Ավարտել է գյուղի իջնակարգ դպրոցը, ապա Մոսկվայի բարձրագույն ռազմական ուսումնարանը։
  • 1995թվականին ընդունվել և 1998 թվականին ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
  • Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։

Զինվորական ծառայությունը

  • 1990 թվականից մասնակցել է Շահումյանի, Զանգեզուրի և Հորադիսի մատույցներում մղվող բոլոր մարտական գործողություններին։ Կռվել է Շահումյանում՝ Շահեն Մեղրյանի հայդուկային ջոկատում։ Այնուհետև Լուսակերտի բրիգադով եղել է Մեղրիում, ապա Ղափանում` պաշտպանելով Եղվարդ և Ագարակ գյուղերը։ Այնուհետև մասնակցել է Սրաշենի ազատագրմանը և Տրիդցատկա, Յըմըզլու, Յուխարի ադրբեջանական գյուղերի կրակակետերի ոչնչացմանը։
  • 1998թվականից ” բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։
  • 2007թվականի հուլիսի 20-ից 2009 թվականի հունվարի 31-ը ” Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։
  • 2009թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրաանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ` ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:
  • 2017-ի սեպտեմբերի 29-ին նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար

Պարգևներ և կոչումներ

  • «Վարդան Մամիկոնյան» շքանշան(2011):
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ(2015):
  • Արիության մեդալ:
  • ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ։
  • ՀՀ ՊՆ Ոսկե մեդալ։

Ամուսնացած է, ունի 3 որդի։

Лента

Рекомендуем посмотреть