ՃՈ տուգանքները վճարած բարեխիղճ քաղաքացիները պահանջում են վերադարձնել գումարները. Օսիպյանը՝ Փաշինյանին - RadioVan.fm

Онлайн

ՃՈ տուգանքները վճարած բարեխիղճ քաղաքացիները պահանջում են վերադարձնել գումարները. Օսիպյանը՝ Փաշինյանին

2018-05-24 16:31 , Общество, 1662

ՃՈ տուգանքները վճարած բարեխիղճ քաղաքացիները պահանջում են վերադարձնել գումարները. Օսիպյանը՝ Փաշինյանին

Տուգանքների համաներման մասին ՃՈ որոշումից հետ եղել են նաև դժգոհություններ։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստում բարձրաձայնեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

«Բարեխիղճ քաղաքացիները, ովքեր վճարել են, ասում են՝ վերադարձրեք մեր գումարները, տարբեր կարծիքներ կան համացանցում, հիմա պետք է մենք փորձենք բացատրել եղելությունը ու մեր կայացրած այս որոշման հետևանքները»,-ասաց ոստիկանապետը՝ դիմելով վարչապետին։

«Պետք է տեսակետները քննարկել ու կայացնել հավասարակշռված որոշում»,-արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ նշելով, որ, ենթադրվում է, կան լուծումներ: ,

«Այո, բարեխիղճ քաղաքացիները վճարել են, շատ-շատերը չեն վճարել, որովհետև մեծ հավանականությամբ չեն ունեցել: Հիմա պարոն Միրզոյանն էլ է ասում վճարել է, ես էլ եմ վճարել, դո՞ւք էլ եք վճարել պարոն Օսիպյան, իսկ պարոն Զեյնալյանը նախկինում չի վճարել, բայց որոշել է քաղաքական իրավիճակի փոփոխություններից հետո վճարել»,-ասաց գործադիրի ղեկավարը՝ նկատելով, որ այստեղ հարցի կարևոր առանցքը քաղաքական շեշտադրման մեջ է, «այսինքն՝ քաղաքացին իրեն չպետք է զգա որպես տուգանվելու օբյեկտ, որի հետևից պետությունը ընկած ուզում է մի տեղբռնի ու տուգանի»:

Հիշեցնենք՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը նախօրեին հայտարարեց, որ մայիսի 23-ից սկասած տեսախցիկների արձանագրած որոշ խախտումներով վարորդներն այլևս չեն տուգանվ, իսկ 12-17 թթ. ՃՈ տուգանքները չեղարկելու նպատակով կդիմի ՀՀ արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով միջնորդել ՀՀ կառավարությանը՝ ՀՀ Ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ:

Лента

Рекомендуем посмотреть