Ավագանու կազմում աշխատանքը շարունակելու հիմնավորմամբ պատգամավորական մանդատից հրաժարված «Ելք»-ի անդամը զրկվել է ավագանու մանդատից - RadioVan.fm

Онлайн

Ավագանու կազմում աշխատանքը շարունակելու հիմնավորմամբ պատգամավորական մանդատից հրաժարված «Ելք»-ի անդամը զրկվել է ավագանու մանդատից

2018-05-24 16:23 , Политика, 1746

Ավագանու կազմում աշխատանքը շարունակելու հիմնավորմամբ պատգամավորական մանդատից հրաժարված «Ելք»-ի անդամը զրկվել է ավագանու մանդատից

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ՝ ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը զրկվել է ավագանու մանդատից:

Քաղաքապետարանի հիմնավորմամբ՝ որոշումը կայացվել է Սահմանադրության և Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի հիման վրա, համաձայն որի՝ մայիսի 16-ին Ալեն Սիմոնյանի ստացած Ազգային ժողովի պատգամավորի մանդատը անհամատեղելի է ավագանու անդամի մանդատի հետ:

Հիշեցնենք՝ մայիսի 8-ին Հայաստանի վարչապետ ընտրված և նշանակված Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում փոխարինեց «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 4 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուն՝ այն է Ալեն Սիմոնյանը: Նա, սակայն, մայիսի 16-ին ԿԸՀ-ից ստանալով պատգամավորական մանդատը, ընդամենը մեկ շաբաթ հետո՝ մայիսի 22-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին՝ նշելով, որ դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։ Որպես հիմնավորում՝ պարզաբանեց, որ գերադասում է աշխատել քաղաքապետարանում:

Սիմոնյանը նույն օրը՝ մայիսի 22-ին, դիմում-նամակով իր որոշման մասին տեղեկացրեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որին ի պատասխան այսօր հրապարակվել է քաղաքապետի նամակը, որումԱլեն Սիմոնյանին տեղեկացվում է, որ «մեկ շաբաթից ավել միաժամանակ զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ անհամատեղելի համարվող երկու պաշտոններ, Ձեր ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են օրենքի ուժով, իսկ Երևանի քաղաքապետի կողմից դրա վերաբերյալ արձանագրություն (24.05.2018թ. N4) կազմելն ու ուղարկելը կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղղակի պարտավորություն է, իսկ դրա չիրականացնելը օրենքի խախտում»:


Лента

Рекомендуем посмотреть