Բժիշկների կողմից պացիենտների կլինիկական տվյալների մուտքագրումը էլեկտրոնային առողջապահության համակարգ հետաձգվում է - RadioVan.fm

Онлайн

Բժիշկների կողմից պացիենտների կլինիկական տվյալների մուտքագրումը էլեկտրոնային առողջապահության համակարգ հետաձգվում է

2018-05-23 13:22 , Общество, 1406

Բժիշկների կողմից պացիենտների կլինիկական տվյալների մուտքագրումը էլեկտրոնային առողջապահության համակարգ հետաձգվում է

Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը կլինիկական մասով կհետաձգվի:

Այս մասին երեկ ուշ երեկոյան իր տեսաուղերձում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ այդ եզրահանգմանը եկել են էլեկտրոնային առողջապահության օպերատորի հետ քննարկումների արդյունքում:

«Հունիսի 1-ից մարդիկ պետք է իրենց բոլոր պացիենտների կլինիկական տվյալները մուտքագրեին էլեկտրոնային առողջապահության համակարգ, ինչը, սակայն, ֆիզիկապես հնարավոր չէր լինելու, իսկ պարտադրանքով նման համակարգ ներդնելը սխալ է»,-ասաց նախարարը:

Համակարգի թերությունն ըստ նորանշանակ նախարարի՝ օրենսդրական բացն է: «Ոչ մի իրավական ակտ, կառավարության որոշում կամ նախարարի հրաման չկար, որով կպարտադրվեր, որ որևէ բուժհաստատություն մուտքագրեր պացիենտի կլինիկական տվյալները էլեկտրոնային առողջապահության համակարգ: Այս ընթացքը մենք օգտագործելու ենք՝ վերանայելու համակարգի ներդրման ժամանակացույցը»,-ասաց Արսեն Թորոսյանը՝ միաժամանակ համակարգը մեր երկրի համար բավական կարևոր համարելով:

Էլեկտրոնային առողջապահության համակարգի նպատակն է ապահովել քաղաքացիների՝ բժշկական հաստատություններ այցելությունների գրանցումը, մատուցված բժշկական ծառայությունների, դրանց ֆինանսավորման, դեղերի դուրսգրման, բժշկական գրանցումների, հիվանդության պատմագրերի էլեկտրոնային վարումը:

Նախարարն իր տեսուղերձում անդրադարձել է պաշտոնավարման ընթացքում արված որոշ բացահայտումների և իր բնորոշմամբ՝ ևս մի քանի կարևոր հարցի։

Մանրամասները՝ տեսանյութում.

Лента

Рекомендуем посмотреть