Վարչապետը պահանջում է առանց բացառության դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները - RadioVan.fm

Онлайн

Վարչապետը պահանջում է առանց բացառության դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները

2018-05-23 12:34 , Общество, 1556

Վարչապետը պահանջում է առանց բացառության դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում րոպեներ առաջ գրառում է կատարել՝ խնդրելով և պահանջելով առանց բացառության դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները:

«Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձևով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու եւ առկա խնդիրների շուրջ կառավարության հետ աշխատելու իմ կոչին:

Սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ խնդրում, հորդորում եւ պահանջում եմ՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները եւ աշխատել կառավարության հետ՝ ձեզ հուզող հարցերը քննարկելու եւ լուծելու համար:

Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել ինքներդ ձեր դեմ կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ:

Կրկին անգամ խնդրում, հորդորում եւ պահանջում եմ այս պահից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր գործողությունները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության, հետեւաբար՝ ընդդեմ ժողովրդի:

Հ.Գ. Կոչ եմ անում մեր աջակիցներին այս ուղերձը տարածել: Նաեւ համանման գործողություններ իրականացնող քաղաքացիներին ներկայացնել նրա բովանդակությունը, պարզաբանել, որ գործողությունների շարունակությունը կարող է մեկնաբանվել որպես սաբոտաժ եւ կարժանանա ժողովրդի գնահատականին: Իհարկե այս խոսակցությունը պետք է ունենալ սիրո եւ համերաշխության մթնոլորտում»,-ասված է վարչապետի գրառման մեջ:

Հիշեցնենք՝ համաննման կոչով վարչապետը վերջին անգամ հանդես էր եկել մայիսի 17-ին՝ տարբեր խնդիրների շուրջ բողոքող քաղաքացիներին հորդորելով այլևս որևէ փողոց չփակել, գրավոր կերպով ձևակերպել հուզող խնդիրներն ու հասցեագրել համապատասխան գերատեսչություններին:

Лента

Рекомендуем посмотреть