Онлайн

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը՝ առողջապահության նախարարի խորհրդական

2018-05-22 16:23 , Политика, 503

Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը՝ առողջապահության նախարարի խորհրդական

Ուռուցքաբան-գինեկոլոգ, «Մի վնասիր» բժշկական հաղորդման հեղինակ-վարող Վահե Տեր-Մինասյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական:

«Այսօր ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով նշանակվեցի նախարարի խորհրդական։ Ինձ համար շատ պատվաբեր ու պատասխանատու որոշում։ Ուզում եմ հավաստիացնել բոլորին, որ իմ ամբողջ կարողություններն ու էներգիան կաշխատեմ ծառայեցնել մեր երկրի զարգացմանն ու բարեկեցությանը։ Վստահ եմ, որ միայն միասնական ջանքերով կարող ենք հասնել հաջողության»,-գրել է Վահե Տեր-Մինասյանը ֆոյսբուքյան իր էջում:

Лента

Рекомендуем посмотреть