Այլ պետության հասցեով հաշվառվածները չեն ընդգրկվի ընտրողների ցուցակներում - RadioVan.fm

Онлайн

Այլ պետության հասցեով հաշվառվածները չեն ընդգրկվի ընտրողների ցուցակներում

2018-05-21 14:23 , Общество, 1246

Այլ պետության հասցեով հաշվառվածները չեն ընդգրկվի ընտրողների ցուցակներում

Ընտրողների ցուցակների նկատմամբ հանրային վստահության բարձրացման նպատակով այդ ցուցակները կազմելու առումով շատ շուտով կարևոր փոփոխություն է սպասվում: Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ԱԳՆ-Ոստիկանություն-Հանրապետական զինկոմիսարիատ եռակի կապի հենքի վրա գործարկվելու է հյուպատոսական հաշվառման էլեկտրոնային համակարգը, որը հնարավորություն է ընձեռելու առանց հյուպատոսական ծառայություն ներկայանալու՝ տնից՝ էլեկտրոնային եղանակով կանգնել հյուպատոսական հաշվառման:

Նշվում է, որ այն դեպքում, երբ քաղաքացին կընտրի 183 օրից ավելի ժամկետով հյուպատոսական հաշվառման կանգնելու եղանակը, տվյալներն ավտոմատ եղանակով կփոխանցվեն ոստիկանություն. այդ դեպքում անձը կհանվի ՀՀ բնակության վայրի հաշվառումից և կհաշվառվի օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով: Ովքեր կհաշվառվեն այլ պետության հասցեով, չեն ընդգրկվի ընտրողների ցուցակներում:

Лента

Рекомендуем посмотреть