ՀՕՊ համակարգը առաջիկա ամիսներին կհամալրվի «Տոռ» զենիթահրթիռային համալիրներով - RadioVan.fm

Онлайн

ՀՕՊ համակարգը առաջիկա ամիսներին կհամալրվի «Տոռ» զենիթահրթիռային համալիրներով

2018-05-21 13:33 , Общество, 1727

ՀՕՊ համակարգը առաջիկա ամիսներին կհամալրվի «Տոռ» զենիթահրթիռային համալիրներով

Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զինատեսակների շարքը մոտակա ամիսներին կհամալրվի ռուսաստանյան «Տոռ» զենիթահրթիռային համալիրներով։

Այս մասին հայտարարվել է «Զինուժ» հաղորդաշարի մայիսի 19-ի թողարկմանը։ Ինչպես նշել է Հակաօդային պաշտպանության զորքերի վարչության պետի տեղակալ Արթուր Պողոսյանը՝ «Տոռ» համակարգը գերժամանակակից զենիթահրթիռային համալիր է, որը կարող է ավտոմատ ռեժիմում, նույնիսկ առանց անձնակազմի միջամտության՝ պայքարել ցանկացած սպեկտրի օդային հարձակումների, այդ թվում՝ գերճշգրիտ հրթիռների դեմ։

Այն ի զորու է պայքարել հակառակորդի հրթիռների տարբեր տիպերի, անօդաչու թռչող սարքերի, ավիացիոն ռումբերի, ինքնաթիռների և ուղղաթիռների դեմ։

Лента

Рекомендуем посмотреть