Հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանելու պրակտիկան պետք է դադարեցնենք - RadioVan.fm

Онлайн

Հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանելու պրակտիկան պետք է դադարեցնենք

2018-05-17 14:35 , Общество, 1581

Հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանելու պրակտիկան պետք է դադարեցնենք

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար է համարում ժամանակավորապես դադարեցնել արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը:

«Կարծում եմ, որ հսկայական տույժ տուգանքներ կան կուտակված և մարդիկ չեն կարողացել վճարել դրանք հնարավորություն չունենալու պատճառով: Պետք է մեխանիզմներ մտածենք՝ պարտքը ներելու մասին և քննարկենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը: Կարծում եմ, նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել, կասեցնել, կամ, առնվազն պետք է պրակտիկան դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են»,- կառավարության այսօվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ ոստիակնապետին և արդարադատության նախարարին հանձնարարելով համատեղ առաջարկ ներկայացնել նշյալի առնչությամբ:

Лента

Рекомендуем посмотреть