Փաստաբանների դեմ Հայաստանում հալածանք է սկսվել. Տիգրան Հայրապետյանը դիմում է Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին - RadioVan.fm

Онлайн

Փաստաբանների դեմ Հայաստանում հալածանք է սկսվել. Տիգրան Հայրապետյանը դիմում է Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին

2017-07-31 16:00 , Право, 1770

Փաստաբանների դեմ Հայաստանում հալածանք է սկսվել. Տիգրան Հայրապետյանը դիմում է Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարին

Փաստաբանների դեմ Հայաստանում հալածանք է սկսվել: Այդ մասին բարձրաձայնում է փաստաբան Տիգրան Հայրապետյանը, ով այսօր հայտարարել է, որ դիմում է ներկայացրել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին: Նա իր դիմումում նշել է, որ պաշտպանները հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործերով իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս հանդիպում են խոչընդոտների: Փաստաբանը, մասնավորապես, հիշատակում է նախորդ տարվա հուլիսին ոստիկանության պարեկապահակային գունդը գրաված, ապա իրավապահներին հաձնված Սասնա ծռեր զինված խմբավորման անդամների պաշտպանության ստանձնումը մի քանի տասնյակ փաստաբանների կողմից: Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ դատական նիստերի օրերին, դեռ նիստերի դահլիճ չմտած, այդ փաստաբանների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունք է դրսևորվում, դատական կարգադրիչները մետաղաորսիչով զննելուց հետո, նրանց պահանջում են բացել պայուսակները, իսկ զննության պահանջից հրաժարվողներին արգելում են մասնակցել դատական նիստին: Դեռ ավելին՝ փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ սանկցիա է կիրառվում:

Մինչդեռ, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս, իսկ նրա մոտ գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը եւ տեղեկատվական կրիչները անձեռնմխելի են:

Ելնելով նշվածից՝ փաստաբան Տիգրան Հայրապետյանը Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակարատարին խնդրում է խորհուրդներ և հանձնարարականներ տալով՝ միջամտել, որպեսզի սույն գործերի քննության ընթացքում Հայաստանի Հանրապետությունը իրականացնի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանների լիազորությունների իրականացման շրջանակում իր ստանձնած պարտավորությունները:

Лента

Рекомендуем посмотреть