Մայիսի 15-ից 17-ը Երևան-Գյումրի և Գյումրի-Երևան երթուղու որոշ գնացքներ չեն աշխատի - RadioVan.fm

Онлайн

Մայիսի 15-ից 17-ը Երևան-Գյումրի և Գյումրի-Երևան երթուղու որոշ գնացքներ չեն աշխատի

2018-05-14 16:34 , Общество, 1395

Մայիսի 15-ից 17-ը Երևան-Գյումրի և Գյումրի-Երևան երթուղու որոշ գնացքներ չեն աշխատի

Երկաթուղու Բայանդուր-Աղին հատվածում կատարվող կապիտալ վերանորոգման աշխատանքների պատճառով՝ մայիսի 15, 16 և 17-ին չեղարկվում են ժամը 14:25-ին մեկնող №686 Երևան-Գյումրի և 11:45-ին մեկնող №687 Գյումրի-Երևան գնացքները:

Ժամը 7:55, 8:25, 18:15 և 18:25-ին մեկնող Երևան-Գյումրի-Երևան այլ էլեկտրագնացքների չվացուցակները մնում են անփոփոխ:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղևորների ներողամտությունը:

Лента

Рекомендуем посмотреть