Տարոն Մարգարյանը չի պատրաստվում հրաժարական տալ - RadioVan.fm

Онлайн

Տարոն Մարգարյանը չի պատրաստվում հրաժարական տալ

2018-05-11 17:56 , Политика, 1830

Տարոն Մարգարյանը չի պատրաստվում հրաժարական տալ

Քաղաքապետարանն իր հունով աշխատում է և օրակարգում քաղաքապետի հրաժարականի հարց չկա, չենք քննարկել. այդ մասին կառավարության այսօրվա նիստից հետ լրագրողների հետ զրույցում ասել էԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ մեկնաբանելով իր հրաժարականը պահանջող քաղաքացիների պահանջը:

Լրագրողների հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի վարչապետության ժամանակ պատկերացնո՞ւմ է իր աշխատանքը, Մարգարյանը պատասխանել է. «Այո, համայնք է, Երևանն իր աշխատանքները իր ծրագրերով կազմակերպում է, իսկ ինչ մնում է հրաժարականին, ապա օրակարգում նման հարց չկա, չենք քննարկել»:

Հիշեցնենք՝ երեկ «Տարո՛ն, հեռացի՛ր» կոչերով «Մերժում ենք Տարոնին» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ՝ պահանջելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։

Лента

Рекомендуем посмотреть