«Տարոն, հեռացիր». բողոքի ակցիա՝ քաղաքապետի հրաժարականի պահանջով - RadioVan.fm

Онлайн

«Տարոն, հեռացիր». բողոքի ակցիա՝ քաղաքապետի հրաժարականի պահանջով

2018-05-10 13:00 , Общество, 1415

«Տարոն, հեռացիր». բողոքի ակցիա՝ քաղաքապետի հրաժարականի պահանջով

«Տարո՛ն, հեռացի՛ր» կոչերով այսօր «Մերժում ենք Տարոնին» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ։

Ակցիայի մասնակիցները պահանջում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։

Ակցիային միացել են նաև ավագանու «Ելք» և «Երկիր ծիրանի» խմբակցությունների անդամները:

Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2011 թվականի նոյեմբերի 15-ից: Նա այդ պաշտոնում վերընտրվել է 2017թ. մայիսի 14-ին:

Лента

Рекомендуем посмотреть