Շուրջ 7 տարի պետգույքը կառավարող վարչության պետը հրաժարվում է պաշտոնից - RadioVan.fm

Онлайн

Շուրջ 7 տարի պետգույքը կառավարող վարչության պետը հրաժարվում է պաշտոնից

2018-05-10 13:25 , Политика, 1543

Շուրջ 7 տարի պետգույքը կառավարող վարչության պետը հրաժարվում է պաշտոնից

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը որոշում է կայացրել հրաժարվել պաշտոնից: Այդ մասին տեղեկացնում է Ա. Սահակյանը՝ ֆեյսբուքյան իր էջում րոպեներ առաջ արած գրառմամբ:

«Շուրջ յոթնամյա գործունեությունս ամփոփում եմ վստահությամբ ու հանգիստ խղճով, քանի որ իմ կենսագրության մեջ ավելացող այս մի տողը ևս կվկայի, որ աշխատել ու գործել եմ ուժերիս ներածին չափով և կարողացել եմ ինձ վստահված այս մի ոլորտում ևս հաջողություններ արձանագրել: Գործել եմ բաց, հրապարակային, նվիրումով ու հավատով, որ յուրաքանչյուրիս բարեխիղճ աշխատանքով է կառուցվում երկրի այս ու վաղվա օրը: Գործել եմ առանց բարձրագոչ հայտարարությունների ու աղմուկի, պատասխանատվությամբ ու սիրով»,-գրել է նա:

«Հեռանալով պետական ծառայությունից՝ չեմ հեռանում քաղաքականությունից, հատկապես, որ մոտ մեկ տարի առաջ իմ թիմակիցների ու համակիրների հետ համոզիչ հաղթանակ արձանագրեցինք խորհրդարանական ընտրություններում: Այսօր առավել ևս իմ ընտրողներին հուսախաբ անելու իրավունք չունեմ և կշարունակեմ լինել իրենց կողքին: Միասին կշարունակենք մեր ճանապարհը՝ հանուն մեր պետության ու հասարակության առաջընթացի:

Ինձ համար կարևոր է նաև լրատվամիջոցների հետ անցած ու անցնելիք ուղին. մեր առողջ համագործակցությունը պրոֆեսիոնալների հետ հնարավորություն է տվել հանրությանը հասցնել կատարված աշխատանքը, քննադատությամբ շտկել բացթողումները»,-նշել է Սահակյանը՝ շնորհակալությունհայտնելով վարչության աշխատակազմին, գործընկերներին, թիմակիցներին համագործակցության համար:

Лента

Рекомендуем посмотреть