Եվրամիությունն անհամբեր սպասում է Փաշինյանի և նրա կառավարության հետ աշխատանքին - RadioVan.fm

Онлайн

Եվրամիությունն անհամբեր սպասում է Փաշինյանի և նրա կառավարության հետ աշխատանքին

2018-05-08 18:24 , Политика, 1558

Եվրամիությունն անհամբեր սպասում է Փաշինյանի և նրա կառավարության հետ աշխատանքին

«Հայաստանի խորհրդարանը, ՀՀ Սահմանադրությանը համաձայն, ընտրեց Նիկոլ Փաշինյանինորպես ՀՀնոր վարչապետ»,-այսօր հայտարարել են Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ասված է.

Հայաստանի խորհրդարանը, ՀՀ Սահմանադրությանը համաձայն, ընտրեց Նիկոլ Փաշինյանին որպես ՀՀ նոր վարչապետ:

Եվրոպական միությունն ակնկալում էաշխատել նրա եւ նրա կառավարության հետ, 2017 թվականի նոյեմբերին ստորագրված Եվրոպական միության եւ Հայաստանի միջև«Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» իրականացման ուղղությամբ՝ էլ ավելի ամրապնդելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև բարեկեցիկ և դիմակայուն երկիր ստեղծելու նպատակով՝ի շահ ՀՀ բոլոր քաղաքացիների:

Այս կարեւոր նպատակների իրականացման գործումշարունակում է ծայրաստիճան կարևոր մնալհամապարփակ երկխոսությունը Հայաստանիբոլոր բոլոր շահագրգիռ քաղաքական կողմերի միջեւ՝ քաղաքացիական հասարակության ներգրավմամբ:

Лента

Рекомендуем посмотреть