Վարչապետի՝ ժողովրդական թեկնածուն ընտրվեց - RadioVan.fm

Онлайн

Վարչապետի՝ ժողովրդական թեկնածուն ընտրվեց

2018-05-08 14:00 , Общество, 1675

Վարչապետի՝ ժողովրդական թեկնածուն ընտրվեց

Րոպեներ առաջ ԱԺ-ում ավարտվեց վարչապետի ընտրության հարցով 12:00-ին մեկնարկած հատուկ նիստը: Խորհրդարանը 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ 16-րդ վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետի հետագա պաշտոնավարման և «Հանրապետական» կուսակցության հետագա իշխանավարման դեմ «Իմ քայլը» շարժումն առաջնորդող «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին:

Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը և՛առաջին և՛ երկրորդ փուլում պաշտպանեցին Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունները: Խորհրդարանական մեծամասնությունը՝ «Հանրապետական» խմբակցությունը, մայիսի 2-ին Հանրապետությունում վերսկսված բողոքի լայնածաված գործողություններից հետո միայն հանդես եկավ հայտարարությամբ, որ թեկնածու չի առաջադրի և պատգամավորների 1/3-րդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին կաջակցի դառնալ գործադիրի ղեկավար:

Ըստ այդմ՝ 58 պատգամավոր ունեցող «Հանրապետական» խմբակցությունից Փաշինյանի թեկնածությանն այսօր կողմ քվեարկեց հանրապետական 13 պատգամավոր՝ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեդրակ Սարոյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը (նա Փաշինյանի օգտին քվեարկել էր նաև վարչապետի ընտրության հարցով մայիսի 1-ին գումարված նիսում), գործարար պատգամավորներ Արտակ Սարգսյանը, Արայիկ Գրիգորյանը, Սամվել Ալեքսանյանը, Արման Սահակյանը, Աշոտ Արսենյանը, Մուրադ Մուրադյանը, «Ջավախք» հայրենակցական միության անդամ Շիրակ Թորոսյանը, խորհրդարանում ազգային փոքրամասնություններին ներկայացնող՝ Համաշխարհային ասորական միության անդամ Արսեն Միխայլովը, «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ»-ի նախագահ Կնյազ Հասանովը:

Խորհրդարանի հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանի ելույթին ծանոթացեք հետևյալ հղմամբ:


Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть