Ընկեր Աղվան Վարդանյանը հեռացվեց Դաշնակցության շարքերից - RadioVan.fm

Онлайн

Ընկեր Աղվան Վարդանյանը հեռացվեց Դաշնակցության շարքերից

2018-05-04 16:50 , Политика, 2206

Ընկեր Աղվան Վարդանյանը հեռացվեց Դաշնակցության շարքերից

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտնում է, որ քննելով ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը, որոշել է նրան հեռացնել ՀՅԴ շարքերից:

Նշենք, որ Դաշնակցության Գերագույն մարմնի պահանջով Աղվան Վարդանյանը երեկ նաև վայր դրեց պատգամավորական մանդատը:

Հիշեցնենք, մայիսի 1-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ ՀՅ Դաշնակցությունից Աղվան Վարդանյանը չմասնակցեց քվեարկությանը, չնայած փաստին, որ խմբակցությունը որոշել էր ընտրել առաջադրված միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Պատգամավորն ընդգծեց, որ չի կարող անձնական պատասխանատվություն վերցնել և կողմ քվերակել Փաշինյանի թեկնածությանը, քանի որ «չի կարող վստահ լինել, որ այս ամենը շատ ավելի մեծ խաղի բարդ ու բազմաշերտ սցենարների համակցություն չէ՝ իրեն առայժմ անհայտ ծալքերով, շահերով ու հետևանքներով»:

Վարդանյանի հայտարությունից հետո՝ ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հանդես եկավ պահանջով՝ վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը:


Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть