«Հեղափոխությունը սեր բերեց». ազատամարտիկները տոնում են հաղթանակը - RadioVan.fm

Онлайн

«Հեղափոխությունը սեր բերեց». ազատամարտիկները տոնում են հաղթանակը

2018-05-02 23:20 , Общество, 1160

«Հեղափոխությունը սեր բերեց». ազատամարտիկները տոնում են հաղթանակը

«Հեղափոխությունը սեր բերեց»՝ արձանագրում են ազատամարտիկներն, ովքեր այս րոպեներին խինդով ու ցնծությամբ տոնում են այսօրվա հաղթանակը:

Հիշեցնենք` ժամեր առաջ խորհրդարանական մեծամասնությունը` Հանրապետական խմբակցությունը, հայտարարեց, որ կաջակցի պատգամավորների 1/3-ի կողմից պաշտոնապես առաջադրված վարչապետի թեկնածուի ընտրությանը:

«Եթե հաշվի առնենք այսօրվա քաղաքական հայտարարությունները, վարչապետի ընտրությունների 2-րդ փուլում ձեր կողմից առաջադրված թեկնածուի ընտրության խնդիրը գործնականում լուծված է»,-Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի հարթակից բարձրաձայնեց Նիկոլ Փաշինյանը` դիմելով բազմությանը:

Խոսելով վաղվա պլաններից` Փաշինյանն ասաց.

«Երեխաներ, առավոտյան գնում եք դասի, բաց թողած դասերը լրացնում եք: Զուտ տեսականորեն կարող են իրադարձությունները զարգանալ այնպես, որ վաղը ցանկացած ժամի անհրաժեշտ լինի հավաքվել: Հետևե՛ք իմ ֆեյսբուքյան էջին: Եթե ամեն ինչ գնում է նորմալ, մենք հանգստանում ենք և պատրաստվում ենք վարչապետի ընտրություններին»:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть