Երևանն այս րոպեներին լռություն է լսում՝ «թավշյա հեղափոխության» երրորդ ալիքում: Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ում վարչապետի ընտրության նիստի արդյունքներով պայմանավորված, ըստ որի, վարչապետի միակ թեկնածուն ընտրվելու համար բավարար ձայներ չստացավ՝ այսօր վաղ առավոտից ՀՀ մարզերում և մայրաքաղաքում վերսկսվեցին Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա պաշտոնավարման դեմ «Իմ քայլը» համաժողովրդական շարժման զանգվածային խաղաղ անհնազանդության ակցիաները. երթևեկությունը կաթվածահար է ինչպես հանրապետության գլխավոր մայրուղիներում, այնպես էլ՝ Երևանի գլխավոր և երկրորդական փողոցներում:
Ֆոտոռեպորտաժը՝ Կոմիտաս, Բաղրամյան, Մաշտոց պողոտաներից ու հարակից փողոցներից: