Բաբլոյանը ցուցարարներին կոչ է անում պատգամավորների հասցեին վիրավորանքներ չհնչեցնել - RadioVan.fm

Онлайн

Բաբլոյանը ցուցարարներին կոչ է անում պատգամավորների հասցեին վիրավորանքներ չհնչեցնել

2018-05-02 14:45 , Общество, 1447

Բաբլոյանը ցուցարարներին կոչ է անում պատգամավորների հասցեին վիրավորանքներ չհնչեցնել

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում ասված է.

Հարգելի հայրենակիցներ,

վերջին օրերին եւ հատկապես այսօր Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ իրականացվում են աղաղակող ապօրինություններ, ինչի հետեւանքով խաթարվում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը:

Հորդորում եմ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել սոցիալական ցանցերում, փողոցներում եւ հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելուց, դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների հեռախոսահամարների եւ հասցեների հրապարակումը:

Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը, ձեռնպահ մնալ Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքի միջամտություններից:

Կարտոֆիլ Հակոբ Հակոբյանին

Նմանատիպ գործողությունները չեն կարող հանգեցնել որեւէ դրական տեղաշարժի, չեն կարող տեւական ժամանակ հանդուրժվել պետական մարմինների եւ մեր քաղաքացիների կողմից:

Մեկ անգամ եւս հորդորում եմ մեր բոլոր քաղաքացիններին եւ հատկապես երիտասարդությանը` ցուցաբերել ողջախոհություն, զսպվածություն եւ հանդուրժողականություն:

Лента

Рекомендуем посмотреть