ԱԺ-ի հերթական նիստը տապալվել է. պատգամավորները բացակայել են - RadioVan.fm

Онлайн

ԱԺ-ի հերթական նիստը տապալվել է. պատգամավորները բացակայել են

2018-05-02 13:30 , Политика, 1231

ԱԺ-ի հերթական նիստը տապալվել է. պատգամավորները բացակայել են

Այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ հերթական նիստում 105 պատգամավորից գրանցվել է ընդամենը 27-ը: Քվորում չի ապահովվել, ինչի հետևանքով առավոտյան նիստը չի կայացել։

Խորհրդարանի նախագահը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան չորս ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորության ապահովման դեպքում նիստը նախագահողը պատգամավորներին տեղեկացնում է նիստն սկսվելու մասին, իսկ չապահովման դեպքում նիստերը համարվում են չկայացած:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը տեղեկացրել է, որ իրենց խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ եւ չի մասնակցելու հերթական նիստերի աշխատանքին:

Ժամը 14:00-ի դրությամբ գրանցվել է 33 պատգամավոր:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 4 ժամվա ընթացքում նիստի իրավազորության ապահովման համար անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել, ուստի այսօրվա նիստը համարվում է չկայացած:

Лента

Рекомендуем посмотреть