Արմեն Ամիրյանը հրաժարական տվեց - RadioVan.fm

Онлайн

Արմեն Ամիրյանը հրաժարական տվեց

2018-05-02 19:06 , Политика, 1645

Արմեն Ամիրյանը հրաժարական տվեց

Արմեն Ամիրյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից,

Նշենք, որ այսօր կեսօրից մշակույթի նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում մշակույթի գործիչներ՝ նախարարի պաշտոնակատարին կոչ անելով միանալ իրենց:

Ամիրյանի մամուլի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանի փոխանցմամբ՝ «Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանն իր հրաժարականը պահանջող ցուցարարներին քիչ առաջ հայտարարել է, որ իր լիազորությունները վայր դնելու դիմում է ներկայացրել»:

Ամիրյանը նար հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Սիրելի հայրենակիցնե′ր՝ գործընկերնե′ր, , ՀՀ նախագա′հ, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցնե′ր, ՀՀ կառավարության իմ գործընկերնե′ր և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյա′ն,

բոլորիդ առանձնահատուկ շնորհակալությունս եմ հայտնում մոտ մեկ և կես տարվա համագործակցության, համատեղ աշխատանքի համար։

Հաճելի և պատասխանատու էր ծառայել մեր ժողովրդին, մեր պետությանը՝ հանուն մշակույթի զարգացման։
Այս ընթացքում հասցրեցի անել այն, ինչ հասցրեցի։ Իսկ բազմաթիվ այն ծրագրերը, որոնք ավարտին հասցնել չստացվեց, վստահ եմ, որ նախարարության իմ գործընկերները կփորձեն լավագույնս իրագործել։
Միշտ պատրաստ եմ ծառայել հայրենի մշակույթին՝ անկախ զբաղեցրած դիրքից և պաշտոնից։

Սիրով՝ Արմեն Ամիրյան»:

2017 թվականի խորհրդարանական ընտրություններում «Հանրապետական» կուսակցության նախընտրական ցուցակի հինգերորդ համարը զբաղեցրած Արմեն Ամիրյանը նախարարի պաշտոնում նշանակվել էր 2016թ. սեպտեմբերին:


Лента

Рекомендуем посмотреть