Փաշինյանը կոչ է անում ճանապարհ ապահովել ԱԻն, շտապօգնության և ՊՆ մեքենաների համար - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը կոչ է անում ճանապարհ ապահովել ԱԻն, շտապօգնության և ՊՆ մեքենաների համար

2018-05-02 13:25 , Общество, 1062

Փաշինյանը կոչ է անում ճանապարհ ապահովել ԱԻն, շտապօգնության և ՊՆ մեքենաների համար

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդես է եկել ցուցարարներին ուղղված կոչով՝ ճանապարհ ապահովել ԱԻն, շտապօգնության և ՊՆ մեքենաների համար, ինչպես նաև 14.00-ին վերսկսել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը։

Նշենք՝ այսօր վաղ առավոտից կաթվածահար է երթևեկությունը մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական մի շարք փողոցներում ու պողոտաներում, փակ են նաև միջքաղաքային և համայնքային մի շարք ավտոճանապարհներ. ցուցարարները «ՀՀԿ, հեռացիր» պաստառներով ու կոչերով իրենց բողոքն են հայտնում երեկ ԱԺ-ում Հանրապետական մեծամասնության կողմից վարչապետի ընտրությունը տապալելու հարցի առնչությամբ:

Հիշեցնենք, «Հանրապետական» կուսակցության հետագա իշխանավարման կասեցման բողոքի շարժումը գլխավորող Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը երեկ ԱԺ հատուկ նիստում կողմ քվերակեց 45, դեմ՝ 55 պատգամավոր: Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու համար չբավարարեց 8 ձայն։

Նշենք նաև, որ 58 մանդատ ունեցող քաղաքական մեծամասնությունից Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 1 պատգամավոր` Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Лента

Рекомендуем посмотреть