Կարեն Կարապետյանը կոչ է անում «նստել մի սեղանի շուրջ» - RadioVan.fm

Онлайн

Կարեն Կարապետյանը կոչ է անում «նստել մի սեղանի շուրջ»

2018-05-02 17:47 , Политика, 1712

Կարեն Կարապետյանը կոչ է անում «նստել մի սեղանի շուրջ»

«Ելնելով այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակից, ինչպես նաև պառլամենտական կառավարման համակարգի առանձնահատկություններից»՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը դիմում է «բոլոր քաղաքական ուժերին՝ կամք, վճռականություն և ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ»:

«Բոլորս գիտակցում ենք, որ անհրաժեշտ են քաղաքակիրթ և կիրառական արագ լուծումներ՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, որքան էլ դա դժվար թվա: Վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝ սահմանադրական ճանապարհով։ Այլ լուծում գոյություն չունի՝ ոչ տեսականորեն, ոչ պրակտիկորեն»,- ասված է Կարեն Կարապետյանի այսօր տարածած հայտարարությունում:

Վարչապետի պաշտոնակատարը միաժամանակ վստահություն է հայտնում, որ «համատեղ ուժերով այս փորձությունն էլ մեր երկիրը կհաղթահարի»:

Նշենք՝ վարչապետի ընտրության հարցով երեկ ԱԺ-ում հրավիրված հատուկ նիստի ավարտից հետո, երբ վարչապետի միակ թեկնածու, «Իմ քայլը» համաժողովրդական շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու համար չստացավ բավարար թվով ձայներ՝ հայտարարեց այսօր վաղ առավոտից Հանրապետության ողջ տարածքում բողոքի անհնազանության գործողությունների վերսկսման մասին:

Лента

Рекомендуем посмотреть