Մտածե′ք կոճակը սեղմելուց առաջ. նախկին վարչապետ Արամ Սարգսյանը դիմել է հանրապետականներին - RadioVan.fm

Онлайн

Մտածե′ք կոճակը սեղմելուց առաջ. նախկին վարչապետ Արամ Սարգսյանը դիմել է հանրապետականներին

2018-05-01 17:39 , Политика, 1408

Մտածե′ք կոճակը սեղմելուց առաջ. նախկին վարչապետ Արամ Սարգսյանը դիմել է հանրապետականներին

«Մենք խոսում ենք ամեն ինչից, բայց ոչ այսօրվա իրավիճակից, որն ամենակարևորն է: Մենք չենք փորձում գտնել ելքեր, մոռանում ենք, որ ելք կա նաև փողոցում, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել են»,-Ազգային ժողովի հատուկ նիստում, որտեղ ընթանում է վարչապետի ընտրության հարցի քննարկումը, իր ելույթի խոսքում նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Պատգամավորն այնուհետ դիմել է խորհրդարանական մեծամասնությանը. «Խնդրում եմ, հանրապետականնե′ր, որպես ձեր նախկին վարչապետ, որպես նախկին վարչապետի փոքր եղբայր, մտածե′ք կոճակը սեղմելուց առաջ»:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում ընթանում է ՀՀ վարչապետի ընտրության հարցով հատուկ նիստը: Առաջադրված միակ թեկնածուն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է, որի թեկնածությունը սատարելու մասին հայտարարել են ԱԺ երեք խմբակցություններ՝ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք», որոնք միասին ունեն 47 ձայն: Փաշինյանին ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն հայտարարել է, որ քվեարկելու հարցում իր դիրքորոշումը կհայտնի Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո: Քիչ առաջ հայտարարված նիստի ընդմիջմանը՝ հանրապետական պատգամավորներն անցել են խորհրդակցության:

Лента

Рекомендуем посмотреть