Դաշնակցությունն առաջարկում է «համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ» - RadioVan.fm

Онлайн

Դաշնակցությունն առաջարկում է «համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ»

2018-04-27 17:22 , Политика, 1953

Դաշնակցությունն առաջարկում է «համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ»

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որով առաջարկում է մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ «համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ»:

«Վերահաստատելով ժողովրդային շարժման արդյունքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր մոտեցումները՝ սահմանադրականության և օրենքների շրջանակներում կարգավորում գտնելու նպատակով, Հ.Յ.Դաշնակցությունն առաջարկում է.

Մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնվել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր:

Սույն նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պատրաստակամ ենք առարկայական քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- նշված է ՀՅԴ հայտարարությունում:


Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքում որպես ժողովրդի թեկնածու պաշտոնապես հայտարարվեց Նիկոլ Փաշինյանի անունը. «Ելք» դաշինքի անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ եկել է ժամանակը, որպեսզի որպես իշխանություն միասին կայացնեն իրենց առաջին ամենակարևոր որոշումը և որոշեն, թե ով է այն մարդը, որը լիազորված է լինելու հրապարակի և ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնության կողմից ընտրվել վարչապետ, կազմել կառավարություն, իրականացնել փոփոխություններ և կազմակերպել արդար ընտրություններ՝ համաժողովրդական շարժման մասնակիցները վանկարկեցին՝ «Նիկոլ, Նիկոլ»:

«Ինչպես ասեք, այնպես էլ կլինի: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ԱԺ-ն ընտրելու է վարչապետ և ժողովրդի թեկնածուն լինելու է Նիկոլ Փաշինյանը»,-արձանագրեց Ռուբեն Ռուբինյանը:

Лента

Рекомендуем посмотреть