Փակ համարանիշով մեքենայի հարվածից 1-ամյա երեխա է մահացել. այս գիշեր նման 18 մեքենա հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել - RadioVan.fm

Онлайн

Փակ համարանիշով մեքենայի հարվածից 1-ամյա երեխա է մահացել. այս գիշեր նման 18 մեքենա հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել

2018-04-26 12:35 , Общество, 1404

Փակ համարանիշով մեքենայի հարվածից 1-ամյա երեխա է մահացել. այս գիշեր նման 18 մեքենա հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել

«Անցած գիշեր կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել և հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթևեկող 18 ավտոմեքենա, որոնց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Նա նշել է, որ միջոցառումները շարունակվում են և վարորդներին կոչ է անում պահպանել երթևեկության կանոնները։

Նշենք, որ առանց հաշվառման համարանիշերի երթևեկող մեքենանաներից մեկի պատճառով դժբախտ պատահար է գրանցվել, որի հետևանքով նախօրեին մահացել է մեկ տարեկան երեխա: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել հաղորդավար Գոհար Հայրապետյանը:

«Ընկերուհուս 1 տարեկան տղան, որին ինքը տարիներով սպասել էր, հիվանդանոցում քիչ առաջ մահացավ։ Ինքն ու ամուսինն էլ ծանր վիճակում հիվանդանոցում պառկած են։ Ամսի 24-ին համարները փակած ավտոյով անասունը խփել փախել էր։ Մի հատ համարները փակած, կանոնները խախտող սուտի հեղափոխական տականք եմ տեսել, քարով խփելու եմ ավտոյին, զգուշացնում եմ։ Էն երեխեքը ձեր համար դուրս չեկան փողոց ու պայքարեցին, որ հիմա խուժաններով ինքնահաստատվեք»,-մասնավորապես նշել է հաղորդավարը:

Նշենք՝ Երևանի Սարալանջի փողոցում ապրիլի լույս 24-ի գիշերը Աշտարակում ապրող 27-ամյա Դավիթ Արզումանյանի վարած «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, աջ ընթանալով, բախվել բետոնե արգելապատնեշին։ Վարորդը, նրա ուղևորները, ովքեր ամուսիններ են, և նրանց 1-ամյա որդին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին համալսարանական թիվ 1 հիվանդանոց, որտեղից էլ փոքրիկը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Այսօր՝ ապրիլի 26-ին, 1-ամյա Յուրին հիվանդանոցում մահացել է։

Ողբերգական ավտովթարի պատճառ դարձած ավտովթարի մասնակիցը ներկայացել է ոստիկանություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ պատահարի հանգամանքները պարզվել են:

Ըստ այդմ՝ պարզվել է, որ «Մերսեդեսին» հետևից հարվածել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով էլ Դավիթ Արզումանյանը կորցրել է մեքենայի կառավարումը և դուրս եկել երթևեկելի գոտուց։ «Օպելի» վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է։

«Դեպքից ժամեր անց «Օպելի» վարորդը՝ մայրաքաղաքում ապրող 29-ամյա Սարգիս Գյուլումյանը, մեքենայով հանդերձ ներկայացել է ճանապարհային ոստիկանություն։ Նախապատրաստված նյութերը ճանապարհային ոստիկանությունից փոխանցվել են Երևան քաղաքի քննչական վարչություն։ Կատարվածի հանգամանքները պարզվում են»,-հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Կատարվում է նախաքննություն:

Лента

Рекомендуем посмотреть