Շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի շարժ է նկատվում. ԱՀ ՊԲ - RadioVan.fm

Онлайн

Շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի շարժ է նկատվում. ԱՀ ՊԲ

2018-04-21 18:45 , Общество, 834

Շփման գծում հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի շարժ է նկատվում. ԱՀ ՊԲ

Ապրիլի 21-ի ժամը 14:25-ից սկսած արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվորեն խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը: Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, շփման գծի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում, նկատվում են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժեր:

Այդ մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչությունը՝ նշելով, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադրությամբ հետևում են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմում իրավիճակից բխող քայլերի:

Лента

Рекомендуем посмотреть