Մարզպետի խորհրդականին սպանելու կասկածանքով ձերբակալվել են կինն ու որդին - RadioVan.fm

Онлайн

Մարզպետի խորհրդականին սպանելու կասկածանքով ձերբակալվել են կինն ու որդին

2017-07-28 13:37 , Право, 2234

Մարզպետի խորհրդականին սպանելու կասկածանքով ձերբակալվել են կինն ու որդին

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հաղորդում Արմավիրի մարզպետի խորհրդական, 52-ամյա Մանուկ Սիմոնյանի սպանության հանգամանքների վերաբերյալ:

Ոստինությունից հայտնում են, որ երեկ ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների, Արմավիրի և Բաղրամյանի բաժինների, ՔԿ հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր և Արմավիրի մարզային քննչական վարչության աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 22-ին Մանուկ Սիմոնյանի տանը 1970 թ. ծնված Ռ. Մ.-ն, (խմբ.-հանդիսանում է հանգուցյալի կինը), կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և սպանել, այնուհետև սավանով փաթաթել, կապել և 1994 թ. ծնված Ն. Ս.-ի հետ, (խմբ.- հանգուցյալի որդին է), հուլիսի լույս 23-ի գիշերը, ժամը 4.00-ի սահմաններում, հանգուցյալին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով դիակը տեղափոխել են նշված վայր և թողնելով այնտեղ՝ հեռացել են:

Սիմոնյանի կինն ու որդին ձերբակալվել են: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանը հուլիսի 22-ից անհետ կորած էր համարվում: Նրա դին հայտնաբերվեց միայն 4 օր անց՝ Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի մոտ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում՝ երկաթներով կապկպված, նեխած վիճակում։

Лента

Рекомендуем посмотреть