Բռնության հավանական գործադրումը պետք է բացառվի. ռեկտորների կոչը - RadioVan.fm

Онлайн

Բռնության հավանական գործադրումը պետք է բացառվի. ռեկտորների կոչը

2018-04-25 14:34 , Общество, 1149

Բռնության հավանական գործադրումը պետք է բացառվի. ռեկտորների կոչը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տարածել է ՀՀ պետական բուհերի ռեկտորների կոչը, որում, մասնավորապես ասված է.

Կոչով դիմում ենք Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին, սոցիալական խմբերին, ողջ հասարակությանը: Ընթացող քաղաքական գործընթացներն անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել միայն իրավական դաշտ, երկխոսության հարթակ և բոլոր խնդիրները լուծել քաղաքական սեգմենտի ամբողջական մասնակցությամբ ու կոնսենսուսի ճանապարհով՝ բացառելով ատելության մթնոլորտի խորացումը և բռնության հավանական գործադրումը: Միայն այսկերպ հնարավոր կլինի երկիրը դուրս բերել ստեղծված լարված իրավիճակից:

ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդ

Лента

Рекомендуем посмотреть