Բողոքի ցույցերը վերսկսվում են․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Բողոքի ցույցերը վերսկսվում են․ Փաշինյան

2018-04-24 20:50 , Общество, 1056

Բողոքի ցույցերը վերսկսվում են․ Փաշինյան

Վաղը 11:00-ին նախանշված Փաշինյան-Կարապետյան հանդիպումը չի կայանալու. "Իմ քայլը" շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտարարեց բողոքի գործողությունների վերսկսման մասին` կոչ անելով ժողովրդին վաղն առավոտյան 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում` ավարտին հասցնելու "ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը": "Հանրապետականը փորձում է Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ժողովրդի շրջանում ծագած ցնծության ալիքը օգտագործել սեփական իշխանությունը պահպանելու համար, ինչը իրավիճակի սխալ գնահատական է, ՀՀԿ-ն չի կարող մնալ իշխանության, որովհետև ժողովուրդը հաղթել է և այդ հաղթանակը պետք է հասնի իր տրամաբանական ավարտին",-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: հետևաբար, ինքը վաղը կսպասի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի զանգին` բացառապես իր առաջադրած օրակարգը քննարկելու նպատակով: Եթե՝ ոչ, առավոտից բողոքի անհնազանդության գործողությունները կվերսկսվեն:

Лента

Рекомендуем посмотреть