Կարապետյանը պարզաբանել է Փաշինյանի հետ հանդիպման չեղարկման պատճառները - RadioVan.fm

Онлайн

Կարապետյանը պարզաբանել է Փաշինյանի հետ հանդիպման չեղարկման պատճառները

2018-04-24 21:45 , Политика, 1268

Կարապետյանը պարզաբանել է Փաշինյանի հետ հանդիպման չեղարկման պատճառները

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը դիմել է Հայաստանի քաղաքացիներին՝ ներկայացնելով որոշ մանրամասներ իր և Նիկոլ Փաշինյանի միջև չեղարկված բանակցությունների մասին։

Կարապետյանի հայտարարությունը՝ ստորև.

Սիրելի՛ քաղաքացիներ,

Ինչպես գիտեք՝ վաղը պետք է տեղի ունենար իմ և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ստեղծված իրավիճակը քննարկելու և լուծումներ փնտրելու համար:

Տեղեկացնում եմ, որ նախապես հայտարարված հանդիպումը տեղի չի ունենալու, քանի որ Նիկոլ Փաշինյանը միակողմանի առաջադրել է նոր պահանջներ` մասնավորապես` հանդիպման ձևաչափի, օրակարգի և լուսաբանման առումով: Վերջինիս կողմից առաջարկվել է մեր կողմից մասնակցող անձանց ցանկը, ինչպես նաև հայտարարվել, որ բանակցելու է բացառապես իր օրակարգի շուրջ: Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել:

Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով` որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի հրաժարականով պայմանավորված ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում կայացած հաղթական հանրահավաքում «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարթակից հայտարարեց, որ այսօր՝ ապրիլի 25-ին, առավոտյան ժամը 11-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կշարունակվեն բանակցությունները վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ՝ իշխանությունն անցնցում փոխանցելու հարցի շուրջ:

Փաշինյանի ղեկավարած շարժման օրակարգում ներառված են հետևյալ հարցերը.

-Ս. Սարգսյանը հրաժարական վարչապետի պաշտոնից, դա արդեն կատարված է,

-ԱԺ-ի կողմից ժողովրդի թեկնածուին վարչապետի նշանակում, ինչը պետք է տեղի ունենա առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում,

-ժամանակավոր կառավարությայն ձևավորվորում, որից հետո տրամաբանական ժամկետներում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Лента

Рекомендуем посмотреть