Մայրաքաղաքում և մարզերում դասադուլ և գործադուլ են հայտարարել 1000-ավոր քաղաքացիներ - RadioVan.fm

Онлайн

Մայրաքաղաքում և մարզերում դասադուլ և գործադուլ են հայտարարել 1000-ավոր քաղաքացիներ

2018-04-23 14:49 , Общество, 1945

Մայրաքաղաքում և մարզերում դասադուլ և գործադուլ են հայտարարել 1000-ավոր քաղաքացիներ

Այս րոպեներին ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության՝ բողոքի ինքնաբուխ շարժում է սկսվել ինչպես ՀՀ մայրաքաղաքում, այնպես էլ՝ մարզային մի շարք համայնքներում:

Բողոքի են դուրս եկել Գյումրի, Վանաձոր քաղաքներում, Սառնաղբյուրի բնակիչները փակել են Գյումրի-Երևան մայրուղին: Բողոքի երթ են կազմակերպել Արագածավան գյուղում:

Հազարավոր ուսանողներ և ուսուցիչներ այս պահին ընթացող բողոքի երթերի շարքերում են:

Մայրաքաղաքում մի շարք տոնավաճառների՝ Սուրմալուի, Վերնիսաժի, Ոսկու շուկայի և մի շարք խանութների 10-յակաշխատակիցներ դադարեցրել են գործը՝ միանալով երևանյան փողոցներում ընթացող երթին:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть