Онлайн

Ձերբակալված Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում շարունակել խաղաղ անհնազանդությունը

2018-04-22 16:09 , Общество, 485

Ձերբակալված Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում շարունակել խաղաղ անհնազանդությունը

«Կոչ եմ անում քաղաքացիներին դուրս գալ փողոց` հավատարիմ մնալով խաղաղ անհնազանդության ոգուն և շարունակել ապակենտրոն պայքարը։ Անկախ 3 պատգամավորների ձերբակալությունից նախաձեռնող խումբը վերահսկում է իրավիճակը։

Կոչ եմ անում այսօր երեկոյան 19։00֊ին կրկին միանալ Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի թողոցիաց այսօր առավոտյան «հարկադրված հեռացված» և Էրեբունի ոստիկանական բաժանմունք տեղափոխված «Քայլ արա» նախաձեռնության ղեկավար, ԱԺ պատգամավոր ՆԻկոլ Փաշինյանը:

Պատգամավորը նաև հանդեսէ եկել հետևյալ կետերը պարունակող կոչով.

1. Սերժի հրաժարականին շատ քիչ է մնացել, շատ քիչ

2. Դուրս եկեք փողոց, դուրս եկեք փողոց

3. Ապակենտրոնացեք

4. Իրենց ընդդիմադիր համարող բոլոր քաղաքական ուժերին. Կոչ արեք մարդկանց դուրս գալ փողոց։ Ով լռում է կամ տուն գնալու կոչ է անում, երկարաձգում է մոլագար և ոչ ադեկվատ մարդու իշխանության հոգեվարքը և վնաս է հասցնում մեր հայրենիքին։

5. Նախարարներին, զանազան վարչությունների պետերին, ՀՀԿ պատգամավորներին ու ոստիկանության ղեկավարներին. Հենց հիմա հրաժարական հայտարարեք, մի կիսեք մահացող ռեժիմի բռնությունների պատասխանատվությունը:

Ձերբակալված ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը քիչ առաջ պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում էին:

Лента

Рекомендуем посмотреть