Փաշինյանը, Միրզոյանը և Միքայելյանը «հարկադրաբար» հեռացվեցին հավաքի վայրից - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը, Միրզոյանը և Միքայելյանը «հարկադրաբար» հեռացվեցին հավաքի վայրից

2018-04-22 11:50 , Право, 1361

Փաշինյանը, Միրզոյանը և Միքայելյանը «հարկադրաբար» հեռացվեցին հավաքի վայրից

«Հավաքի կազմակերպիչներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից»` տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Հիշեցնում ենք, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի ուժով՝ հավաքից հեռացնելու դեպքում մասնակիցը պարտավոր է անհապաղ հեռանալ հավաքի վայրից։

Ոստիկանությունը հերթական անգամ դիմում է քաղաքացիներին՝ հավաքը դադարեցնելու մասին որոշումները ուժի մեջ են, ուստի քաղաքացիները պարտավոր են հեռու մնալ հավաքի վայրից, քանի որ միայն նման կերպով կարող է ոստիկանությունը ձեռնպահ մնալ պատասխանատվության և հարկադրանքի միջոցներ կիրառելուց",-նշում է ոստիկանությունը` տարածած հայտարարությունում:

Հավաքի մասնակիցները վերադառնում են Հանրապետության հրապարակ:

Лента

Рекомендуем посмотреть