«Ինձ, ի՞նչ, պիտի դո՞ւր գա...հատկապես երբ դա մարդկանց գրգռում է». Սերժ Սարգսյանը՝ նախագահի նկարը պետական հաստատություններում կախելու մասին - RadioVan.fm

Онлайн

«Ինձ, ի՞նչ, պիտի դո՞ւր գա...հատկապես երբ դա մարդկանց գրգռում է». Սերժ Սարգսյանը՝ նախագահի նկարը պետական հաստատություններում կախելու մասին

2018-04-20 15:31 , Политика, 1931

«Ինձ, ի՞նչ, պիտի դո՞ւր գա...հատկապես երբ դա մարդկանց գրգռում է». Սերժ Սարգսյանը՝ նախագահի նկարը պետական հաստատություններում կախելու մասին

Անդրադառնալով նախագահի նկարը դպրոցներում և այլ հաստատություններում կախելուն՝ «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է, որ իրավական ակտով այդ նորմերը սահմանված չեն, և որևէ պարտադրանք չի եղել:

«Գոնե ես աշխատել եմ պետական կառավարման տարբեր համակարգերում, նախագահների նկարները, այո՛, իմ առանձնասենյակում կային: Ի՞նչ կա դրա մեջ վատ: Այսինքն՝ պետական սիմվոլ է: Ես դրա կողմնակիցը չեմ: Եթե կողմնակիցը լինեի, իրավական ակտ կընդունեինք, կասեինք՝ գիտեք, օրենքով այսպես է: Որևէ պարտադրանք այս առումով չկա»,-ասել է Սարգսյանը:

Հարցազրուցավար Արամ Աբրահամյանի այն դիտարկմանը, թե արդյոք Ֆրանսիայում Մակրոնի նկարը կախո՞ւմ են, վարչապետը պատասխանել է.

«Ես չգիտեմ, չեմ տեսել, բայց ես տարբեր երկրներում տեսել եմ պետության գլխի նկարները: Ես չգիտեմ՝ իրենք կախում են, թե չեն կախում, բայց դա եկել է, այսպես՝ տրադիցիայի ուժով, ոչ թե ինչ-որ պարտադրանքով: Այսինքն՝ ինձ, ի՞նչ, պիտի դո՞ւր գա, երբ մտնեմ մի սենյակ և տեսնեմ, որ իմ նկարը կախած է: Ի՞նչ հաճույք կա դրա մեջ, էլի: Հատկապես երբ դա մարդկանց գրգռում է: Այսինքն՝ իմ նպատակն է, որ մարդիկ գրգռվե՞ն»:

Лента

Рекомендуем посмотреть