10 000 դոլար` «Իմ քայլը» շարժմանն առաջինը միացող ոստիկանին - RadioVan.fm

Онлайн

10 000 դոլար` «Իմ քայլը» շարժմանն առաջինը միացող ոստիկանին

2018-04-19 00:01 , Общество, 1580

10 000 դոլար` «Իմ քայլը» շարժմանն առաջինը միացող ոստիկանին

Հանրապետության հրապարակում 19:00-ին նախանշված «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը մեկնարկեց թմբուկների զարկի, ծափերի, բազմության գլխավերևում ձգվող եռագույնի և ՀՀ օրհներգի հնչյունների ներքո:

Կազմակերպիչները հայտարարեցին, որ 100մետր երկարություն ունեցող եռագույնն իրենց ուղարկել է Իսպանիայի հայ համայնքը և, որ այն կարվել է ապրիլյան պատերազմի ժամանակ:

Այնուհետ անդրադառնալով իրենց շարժման համախոհների օրեցօր ավելանալու հանգամանքին` «Իմ քայլը» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ այսօր ոչ միայն Երևանում են իրադարձություններ տեղի ունեցել, այլև մարզերում: Նա տեղեկացրեց, որ Գյումրիում քայլերթ է եղել, պետական շենքերի շրջափակումներ, գործողություններ են իրականացվել նաև Մոսկվայում և Սփյուռքում: Սփյուռքից, նրա խոսքով, հայտնել են, որ 10 000 ամերիկյան դոլար կտան այն ոստիկանին, ով առաջինը կմիանա հրապարակում կանգնած ցուցարարներին:

Лента

Рекомендуем посмотреть